Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i142670-Բացառել_վիրավորանքը_ատելությունը_թշնամանքի_սերմանումը._ԿԸՀ_ն_հայտարարություն_է_տարածել
Հայաստանում հունիսի 20–ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունն արդեն մեկնարկել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2021 06:59 Asia/Tehran
  •  Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել

Հայաստանում հունիսի 20–ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունն արդեն մեկնարկել է։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ է անում խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԸՀ մամուլի ծառայությունը։

«Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,–ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ:

Հիշեցնենք` այսօրվանից` 2021 թվականի հունիսի 7-ից, մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio