«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն բոլոր հնարավորություններն ունի...
https://parstoday.ir/hy/news/armenia-i142836-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._ՀՀ_ն_բոլոր_հնարավորություններն_ունի...
Լիարժեք համատեղ ազատ առետրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանն ու ԵԱՏՄ-ն: «Tehran Times»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 10:28 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն բոլոր հնարավորություններն ունի...

Լիարժեք համատեղ ազատ առետրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանն ու ԵԱՏՄ-ն: «Tehran Times»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն:

«Լիարժեք համատեղ ազատ առետրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանն ու ԵԱՏՄ-ն: «Tehran Times»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն: Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի հանդիպումից հետո: Կողմերը մանրամասնորեն խոսել են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի ամենախոստումնալից ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու այլ համատեղ նախաձեռնությունների մասին:

Այստեղ ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքի. Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, կառույցի մարմիններում ՀՀ-ի նախագահության ժամանակ ուժի մեջ մտավ Իրանի հետ ԱԱԳ-ի (ազատ առևտրի գոտի)   ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը, այս տարվա  մարտի սկզբին էլ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել է, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը կամ՝ «իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի եւ Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով»։ Այլ կերպ՝ սա աշխարհատնտեսական մի մեծ ծրագիր է, որ քաղաքական բազում պայմաններ է թելադրելու եւ լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում...»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio