Հայաստանում հետընտրական շրջանը հանգիստ չի լինի, մարդիկ փողոց դուրս կգան. ռուս փորձագետներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i142852-Հայաստանում_հետընտրական_շրջանը_հանգիստ_չի_լինի_մարդիկ_փողոց_դուրս_կգան._ռուս_փորձագետներ
Շատ բան կախված կլինի նրանից, թե ով կհաղթի Հայաստանում և ինչ տարբերությամբ։ Նախնական հարցումների և վերջնական արդյունքների տվյալները պետք է ինչ-որ կերպ փոխկապակցված լինեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 13:05 Asia/Tehran
  • Հայաստանում հետընտրական շրջանը հանգիստ չի լինի, մարդիկ փողոց դուրս կգան. ռուս փորձագետներ

Շատ բան կախված կլինի նրանից, թե ով կհաղթի Հայաստանում և ինչ տարբերությամբ։ Նախնական հարցումների և վերջնական արդյունքների տվյալները պետք է ինչ-որ կերպ փոխկապակցված լինեն:

Դժվար է կանխատեսել` Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններից հետո զանգվածային բողոքներ կլինեն, թե ոչ, բայց ամենայն հավանականությամբ դրանցից խուսափել չի լինի։ ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները կարծում են, որ այս եզրահանգումը բխում է վերջին ամիսների ներքաղաքական իրադրության վերլուծությունից։

Փորձագետները նշել են, որ հայ հասարակության մի մասն անխուսափելիորեն դժգոհ է լինելու ընտրությունների արդյունքից և փողոց է դուրս գալու։ Սակայն հավանական ակցիաների մասշտաբները կախված կլինեն այս կամ այն քաղաքական ուժերի առաջնորդների վճռականությունից: Հենց նրանց տրամադրվածությունից է կախված, թե մարդիկ որքան ժամանակ կանցկացնեն փողոցներում։

«Նույնիսկ եթե հասարակության այդ հատվածը (դժգոհ) իր մեջ ուժ չգտնի ինքնուրույն փողոց դուրս գալու համար, ապա պարտված առաջնորդներն ամենայն հավանականությամբ կօգտագործեն նրանց դժգոհությունը և մարդկանց դուրս կբերեն փողոց»,– ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յուլյա Նիկիտինան:

ՌԳԱ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը նույնպես չի բացառել բողոքի ակցիաների հավանականությունը: Բայց նա կարծում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով կհաղթի ընտրություններում և ինչ տարբերությամբ։

«Եթե ընտրությունների վերջնական արդյունքն այնքան էլ չհամապատասխանի նախնական հարցումներին, ապա պարտված կողմն իհարկե կփորձի իր ճիշտ լինելն ապացուցել փողոցային բողոքի ակցիաների միջոցով»,–ասել է փորձագետը:

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio