ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i142898-ԱՄՆ_պետքարտուղարի_տեղակալի_պաշտոնակատար_Ֆիլիպ_Ռիքերը_ժամանել_է_Հայաստան
Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 05:54 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել էր, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի  պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և  Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio