Գյումրիում միջադեպ է եղել Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i142902-Գյումրիում_միջադեպ_է_եղել_Փաշինյանի_ու_Քոչարյանի_աջակիցների_միջև
Գյումրիում միջադեպ է եղել Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 06:46 Asia/Tehran
  • Գյումրիում միջադեպ է եղել Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև

Գյումրիում միջադեպ է եղել Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև

Երեկ Գյումրիում, որտեղ անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը, միջադեպ է տեղի ունեցել վարչապետի պաշտոնակատար, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև։ Այս մասին տեղից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հանրահավաքից հետո Վարդանանց հրապարակից երթ է տեղի ունեցել։ Երբ Փաշինյանի աջակիցները անցնելիս են եղել «Հայաստան» դաշինքի շտաբի կողքով, սկսվել է փոխադարձ գոռգոռոց, հրմշտոց ու հայհոյանքներ։

«Հայաստան» դաշինքի Շիրակի մարզային համակարգողներից Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիային պատմել է, որ հարձակումը սկսել են փաշինյանականները։

 «Մենք սկզբում չէինք հասկանում` ինչ երթ է, հետո նրանց միջից այսպես կոչված «ծպտյալ ոստիկանները» կամ Գռզոյի բերետավորները գոռացին մեր ուղղությամբ` դավաճաններ, ու սկսեցին  հայհոյել ու հարձակվել: Երբ իրենք այդ պահվածքը ցույց տվեցին, ես էլ հայհոյեցի: Ամեն ինչ լուրջ ընթացք չընդունեց  միայն մեր տեղի ոստիկանների շնորհիվ»:

Կարապետ Պողոսյանը խոստացավ առաջիկայում հրապարակել այդ միջադեպի տեսագրությունը:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio