Հայ պաշտոնյան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի իշխանությունների դեմ
Հայաստանի խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ամերիկյան պատվիրակությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի որոշ պաշտոնյաների դեմ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերին ուղղված նամակում, Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում Բաքվի ռազմական ագրեսիային, ռազմագերիներին չվերադարձնելուն և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտմանը վերաբերող հարցերի:
Նամակում հայ պաշտոնյան ԱՄՆ պատվիրակությանը կոչ է անում պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի որոշ պաշտոնյաների, այդ թվում ՝ նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:
Հունիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի գլխավործա պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ հանդիպելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: