Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը
Ազատ ընտրությունների անցկացմանը խոչընդոտում են Փաշինյանի կողմից հնչեցվող ատելության խոսքն ու բռնության կոչերը։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դիմել դատարան։
Նա նշեց, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այդ հարցով դիմում է ներկայացրել ԿԸՀ։
««Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը»,- ասաց Զոհրաբյանը։
Նշենք, որ այսօր ԿԸՀ-ն նիստ է անցկացնում, որի օրակարգի հարցերից մեկը հենց սա է։
Հավելենք, որ Արա Զոհրաբյանն առաջարկել է վարչապետի պաշտոնակատարին կանչել նիստին որպես վկա՝ իր խոսքերը պարզաբանելու համար։
Փաշինյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ վարչապետի պաշտոնակատար հռետորաբանությունը կարելի է գնահատել որպես խոստում՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել
ԿԸՀ նիստն ընդմիջվել է՝ Զոհրաբյանի ներկայացրած նյութերն ուսումնասիրելու համար։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio