Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/armenia-i143158-Փաշինյանի_կուսակցությանը_զրկել_ընտրություններին_մասնակցելուց_Արա_Զոհրաբյանի_առաջարկը
Ազատ ընտրությունների անցկացմանը խոչընդոտում են Փաշինյանի կողմից հնչեցվող ատելության խոսքն ու բռնության կոչերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2021 15:11 Asia/Tehran
  • Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը

Ազատ ընտրությունների անցկացմանը խոչընդոտում են Փաշինյանի կողմից հնչեցվող ատելության խոսքն ու բռնության կոչերը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դիմել դատարան։

Նա նշեց, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այդ հարցով դիմում է ներկայացրել ԿԸՀ։

««Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը»,- ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր ԿԸՀ-ն նիստ է անցկացնում, որի օրակարգի հարցերից մեկը հենց սա է։

Հավելենք, որ Արա Զոհրաբյանն առաջարկել է վարչապետի պաշտոնակատարին կանչել նիստին որպես վկա՝ իր խոսքերը պարզաբանելու համար։

Փաշինյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ վարչապետի պաշտոնակատար հռետորաբանությունը կարելի է գնահատել որպես խոստում՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել

ԿԸՀ նիստն ընդմիջվել է՝ Զոհրաբյանի ներկայացրած նյութերն ուսումնասիրելու համար։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio