Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i143464-Վաղարշակ_Հարությունյանն_ու_Սերգեյ_Շոյգուն_քննարկել_են_հայ_ադրբեջանական_սահմանային_իրադրությունը._ՊՆ
Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 13:17 Asia/Tehran
  • Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը. ՊՆ

Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Անդրադարձ է կատարվել Արցախւմ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։

news.am/arm