Զախարովա. Գերիների թեման շարունակում է արդիական մնալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i143476-Զախարովա._Գերիների_թեման_շարունակում_է_արդիական_մնալ
Ռազմագերիների եւ պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 14:10 Asia/Tehran
  • Զախարովա. Գերիների թեման շարունակում է արդիական մնալ

Ռազմագերիների եւ պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում անօրինական «դատական գործընթացները» Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ:

«Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15 քաղաքացիների փոխանցումը Երեւանին: Մենք կողմ ենք խնդրի վերջնական լուծմանը` «բոլորը` բոլորի դիմաց» բանաձեւի համաձայն եւ առանց որեւէ նախապայմանի: Ընդ որում, մենք կարեւոր ենք համարում լուծել այլ հումանիտար խնդիրներ, մասնավորապես` ականազերծման եւ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ կապված: Այս ուղղությամբ մեր ջանքերի մասին դուք գիտեք»,- ասել է նա:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio