Զախարովա. Գերիների թեման շարունակում է արդիական մնալ
Ռազմագերիների եւ պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում անօրինական «դատական գործընթացները» Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ:
«Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15 քաղաքացիների փոխանցումը Երեւանին: Մենք կողմ ենք խնդրի վերջնական լուծմանը` «բոլորը` բոլորի դիմաց» բանաձեւի համաձայն եւ առանց որեւէ նախապայմանի: Ընդ որում, մենք կարեւոր ենք համարում լուծել այլ հումանիտար խնդիրներ, մասնավորապես` ականազերծման եւ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ կապված: Այս ուղղությամբ մեր ջանքերի մասին դուք գիտեք»,- ասել է նա:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio