ՀՀ Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է Իրանի հետ ռազմավարական բանակցությունների անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է Իրանի հետ այդ երկրի համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր համակիրների հավաքում ասել է.«Տարածաշրջանային անվտանգության համատեքստում, ես կցանկանայի շեշտել Իրանի հետ մեր համագործակցությունը խորացնելու և ռազմավարական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը»:
Իր ելույթի այլ բաժնում Փաշինյանը անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությանը ասել է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար լիովին ընդունում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների դիրքորոշումները, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը դեռ լուծված չէ և սպասում է համապարփակ լուծման»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը վերջերս այդ երկիր այցելած Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Երևան -Թեհրան հարաբերությունները որակել էր պատմական և կարևոր: