«Տաշիր» ընկերությունների խումբը պատասխանել է Ադրբեջանի գխավոր դատախազությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i143564-Տաշիր_ընկերությունների_խումբը_պատասխանել_է_Ադրբեջանի_գխավոր_դատախազությանը
«Տաշիր» ընկերությունների խմբի մեկնաբանության մեջ ասվում է, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի տարածքում նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և մարդասիրական նախագծեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2021 14:32 Asia/Tehran
  •  «Տաշիր» ընկերությունների խումբը պատասխանել է Ադրբեջանի գխավոր դատախազությանը

«Տաշիր» ընկերությունների խմբի մեկնաբանության մեջ ասվում է, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի տարածքում նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և մարդասիրական նախագծեր։

Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն անհեթեթ են և որևէ հիմք չունեն։ Այս մասին ասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի տարածած մեկնաբանության մեջ։

«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են ակնհայտ կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մարդկանց նկատմամբ,  վրդովեցուցիչ է և անընդունելի»,-այսպես է մեկնաբանել հայտարարությունն ընկերության մամուլի ծառայությունը։

Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սամվել Կարապետյանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի քաղաքացիական ինքնաթիռներով զենք տեղափոխելու մտացածին մեղադրանքով։

«Ինձ զարմացնում է, թե ինչ համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երևակայական աշխարհի վրա։ Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին տարածաշրջանի վերականգնմանը, որը քանդեցին»,-հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի տարածքում նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և մարդասիրական նախագծեր․ կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ։ Հետագայում այդ օբյեկտների մի մասը քանդվել է ադրբեջանական բանակի կողմից, բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել։

«Տաշիր» ընկերությունների խումբը և անձամբ Սամվել Կարապետյանը մարդասիրական օգնություն են ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել հայ ժողովրդին և ռազմական հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին:  

Ադրբեջանի դատախազությունը շարունակում է շինծու մեղադրանքներ է առաջադրել հայերի նկատմամբ:

Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:

Գործարարների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio