ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i143610-ՀՀ_նախագահ_Արմեն_Սարգսյանը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Իրանի_նորընտիր_նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2021 13:56 Asia/Tehran
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։

Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու և համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծված են հիրավի լայն հնարավորություններ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բոլոր բնագառառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցության որակական նոր մակարդակի համար»։

Նախագահ Սարգսյանն Էբրահիմ Ռայիսիին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային նվաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

armenpress.am