ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը
Հունիս 20, 2021 16:09 Asia/Tehran
ՀՀ ընտրական տեղամասերում ժամը 20:00-ին ավարտվել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սկսում են քվեաթերթիկների հաշվարկը:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ