«Հայաստան» դաշինքը խիստ վիճահարույց է համարում ընտրությունների հրապարակվող արդյունքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i143740-Հայաստան_դաշինքը_խիստ_վիճահարույց_է_համարում_ընտրությունների_հրապարակվող_արդյունքները
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ խիստ վիճահարույց և վստահություն չներշնչող համարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2021 02:45 Asia/Tehran
  • «Հայաստան» դաշինքը խիստ վիճահարույց է համարում ընտրությունների հրապարակվող արդյունքները

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ խիստ վիճահարույց և վստահություն չներշնչող համարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունը։

«Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»,- նշված է հայտարարությունում»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio