Քվեարկության արդյունքները 6։00-ի դրությամբ․ ովքե՞ր են առաջատարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i143742-Քվեարկության_արդյունքները_6_00_ի_դրությամբ_ովքե_ր_են_առաջատարները
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Դաշինքներից առայժմ մեկն է հաղթահարել այդ շեմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2021 03:09 Asia/Tehran
  • Քվեարկության արդյունքները 6։00-ի դրությամբ․ ովքե՞ր են առաջատարները

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Դաշինքներից առայժմ մեկն է հաղթահարել այդ շեմը։

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1809-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 605 741 քվե (55,02%),

«Հայաստան» դաշինքը՝ 224 678 (20,41%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 57 610 (5,23%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  45 118 (4.1),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 33 130 (3,01),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 16 038 (1.46)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio