Ավելի ուշ կպատասխանենք. Ալեն Սիմոնյանը՝ Էրդողանի «վեցի պլատֆորմի» առաջարկի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i143744-Ավելի_ուշ_կպատասխանենք._Ալեն_Սիմոնյանը_Էրդողանի_վեցի_պլատֆորմի_առաջարկի_մասին
Ես պատրաստ չեմ այս պահին պատասխանել հարցին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են զարգանալու Վրաստանի հետ հարաբերությունները, եւ ինչպես է նա վերաբերվում «վեցի պլատֆորմին», որն առաջարկվել է որպես տարածաշրջանում առկա խնդիրների լուծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2021 03:30 Asia/Tehran
  • Ավելի ուշ կպատասխանենք. Ալեն Սիմոնյանը՝ Էրդողանի «վեցի պլատֆորմի» առաջարկի մասին

Ես պատրաստ չեմ այս պահին պատասխանել հարցին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են զարգանալու Վրաստանի հետ հարաբերությունները, եւ ինչպես է նա վերաբերվում «վեցի պլատֆորմին», որն առաջարկվել է որպես տարածաշրջանում առկա խնդիրների լուծում:

«Այս հարցի պատասխանը կլինի ավելի ուշ: Դեռ ժամանակը չէ», - նշեց նա:

Սիմոնյանի խոսքով՝ նրան այս պահին ավելի շատ հետաքրքրում է անվտանգությունը, ինչպես նաեւ ընտրություններից հետո ձեւավորված նոր ներքաղաքական իրավիճակը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր Հարավային Կովկասում «վեցի պլատֆորմի» (Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան եւ Վրաստան) ստեղծման գաղափարի քննարկումների մասին:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio