Պեսկով. Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i143792-Պեսկով._Կրեմլը_տեսնում_է_ընտրություններում_Փաշինյանի_կուսակցության_վստահ_հաղթանակը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2021 12:37 Asia/Tehran
  • Պեսկով. Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ այս ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ վստահ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության առթիվ: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք հիմա ունի երկիրը և դուրս գալ զարգացման կայուն գծի վրա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանում ընտրությունների արդյունքները և ինչ տրամադրվածություն ունի Երևանի հետ փոխգործակցության առումով:

armenpress.am