Եկեք սպասենք». Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան սահմանապահների տեղակայման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i143880-Եկեք_սպասենք_._Ռուսաստանի_դեսպանը_Գեղարքունիքում_ռուսաստանյան_սահմանապահների_տեղակայման_մասին
Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2021 14:25 Asia/Tehran
  • Եկեք սպասենք». Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան սահմանապահների տեղակայման մասին

Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 22-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, շուտով ռուսաստանյան սահմանապահ զորքեր են տեղակայվելու:

«Դուք գիտեք, որ ռուսական սահմանային կետեր արդեն կան Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում: Ինչ վերաբերում է հետագա քայլերին այս առումով՝ եկեք սպասենք», - ասել է Ռուսաստանի դեսպանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն սահմանագծից։ Տեղեկությունը հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահների տեղակայում: «Կատարման և տեխնիկական այլ հարցերի մասին լրացուցիչ կհայտնենք», - ասել է Դավթյանը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio