ՀՀ նախագահը կոչ է անում կրկին անցնել կառավարման նախագահական ձեւին
https://parstoday.ir/hy/news/armenia-i143886-ՀՀ_նախագահը_կոչ_է_անում_կրկին_անցնել_կառավարման_նախագահական_ձեւին
ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, եւ երկիրը կրկին պետք է դառնա նախագահական հանրապետություն, կարծում է նախագահ Արմեն Սարգսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2021 14:38 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը կոչ է անում կրկին անցնել կառավարման նախագահական ձեւին

ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, եւ երկիրը կրկին պետք է դառնա նախագահական հանրապետություն, կարծում է նախագահ Արմեն Սարգսյանը:

2015 թվականին՝ Հիմնական օրենքում փոփոխությունների ընդունումից հետո, Հայաստանը կառավարման նախագահական ձեւից անցում կատարեց խորհրդարանական ձեւի:

Ինչպես հայտարարել է Սարգսյանը, այժմ պետությունը չի կարող «ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական հանրապետություն կոչվել, երբ այն կառավարում է վարչապետը»: Նրա խոսքով՝ «մարդիկ շատ իշխանություն ունեն, սակայն չունեն պատասխանատվություն»:

«Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական ձեւին եւ սկսի բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն ապագային՝ երկիր բերելով արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, դուռ բացելով հայկական հսկայական սփյուռքի համար՝ երկիրը ավելի կանխատեսելի եւ ապագային միտված դարձնելու համար», - ասել է նա՝ տեսակապի միջոցով խոսելով Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ:

Նախագահը շեշտել է, որ հանրապետությունը զարգացման մեծ ներուժ ունի՝ առաջին հերթին ՏՏ ոլորտում, սակայն մինչ այդ անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio