Ընդդիմության խմբերը կոչ են անում բողոքարկել Փաշինյանի հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i143912-Ընդդիմության_խմբերը_կոչ_են_անում_բողոքարկել_Փաշինյանի_հաղթանակը
Հայաստանի նախկին նախագահը, ով պարտվել է խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ժողովրդին կոչ կանի բողոքել արդյունքների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2021 04:43 Asia/Tehran
  • Ընդդիմության խմբերը կոչ են անում բողոքարկել Փաշինյանի հաղթանակը

Հայաստանի նախկին նախագահը, ով պարտվել է խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ժողովրդին կոչ կանի բողոքել արդյունքների դեմ:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններում գրանցվել են բազմաթիվ օրենքի խախտումներ:

Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ղեկավարում է  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: կուսակցությունը , հավաքել է ձայների 53.92 տոկոսը: Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքել է ձայների՝ 21,04 տոկոսը:

Ընտրությունները տեղի ունեցան ղարաբաղյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանում ծայր առած բողոքի ալիքի արդյունքում: