Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ընտրությունների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է
https://parstoday.ir/hy/news/armenia-i144042-Նիկոլ_Փաշինյան._Հայաստանում_ընտրությունների_կեղծման_էջն_իսկապես_անշրջելիորեն_փակված_է
Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարնական ընտրությունները, միջազգային, տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նոր ստանդարտ ենք սահմանել, կառավարության նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 12:20 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ընտրությունների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է

Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարնական ընտրությունները, միջազգային, տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նոր ստանդարտ ենք սահմանել, կառավարության նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականին, երբ ընտրություններ տեղի ունեցան, միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց ընտրությունները: Այդ ժամանակ կար մի կոնտեքստ, որ ընտրությունների արդյունքները նախապես ակնհայտ էին բոլորի համար և գործող կառավարությունն, այսպես ասած, կեղծելու անհրաժեշտություն չուներ։ Այս ընտրությունների արդյունքները կանխատեսելի չէին և բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էինք անցկացնում և շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը, արժեհամակարգը», - ասաց նա։Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունն իրենց համար անկյունաքարային արժեք է:«Իհարկե, ընտրակաշառքների մասով հարուցված են քրեական գործեր, համոզմված եմ, որ դրանք պատշաճ քննություն և ընթացք կստանան», - ասաց նա:

«Բայց ուզում եմ հավատալ, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է», - ասաց Փաշինյանը:

aysor.am