Հրաձգություն Շուշիի մոտակայքում. կրակոցները դադարել են հայկական ԶՈւ–ի քայլերից հետո
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ կրակոցների հետևանքով այս պահին տուժածներ չկան։
Շուշիի մոտակայքում քիչ առաջ ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Կրակոցների դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել»,–նշված է Ստեփանյանի գրառման մեջ։
Նա հայտնում է նաև, որ մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
Ստեփանյանը հավելում է` այս պահի ուսումնասիրության արդյունքներով կրակոցները որևէ հետևանք չեն ունեցել։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն ապրիլի վերջին էր հաղորդագրություն տարածել` նշելով, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա արդեն ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio