«Ժողովուրդ»․ Հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ կլինեն. Փաշինյանը Վրաստան է մեկնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i149402-Ժողովուրդ_Հայ_վրացական_հարաբերություններում_լուրջ_փոփոխություններ_կլինեն._Փաշինյանը_Վրաստան_է_մեկնում
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն այցի մասով նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության շատ լուրջ հեռանկարներ են բացվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2021 05:48 Asia/Tehran
  • «Ժողովուրդ»․ Հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ կլինեն. Փաշինյանը Վրաստան է մեկնում

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն այցի մասով նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության շատ լուրջ հեռանկարներ են բացվում:

Ոչ պակաս հետաքրքիր է թվում Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային հաղորդակցության բացման հեռանկարը»:

Նշենք, որ կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների  մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։

Հայաստանը մտադիր է նաև խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական և զբոսաշրջային ոլորտներում, և դա կենսական կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար»,-գրում է թերթը։

News.am