Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը վտանգավոր է. Տիգրան Աբրահամյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i149986-Քաշաթաղի_շրջանում_թուրք_ադրբեջանական_զորավարժությունների_անցկացումը_վտանգավոր_է._Տիգրան_Աբրահամյան
Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 07:23 Asia/Tehran
  • Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը վտանգավոր է. Տիգրան Աբրահամյան

Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում:

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը վտանգավոր է և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։

Այս ամենին գումարվում է թուրքական զինուժի մասնակցությունն ու վերջին շրջանի սահմանային միջադեպերը, ինչն ամբողջացնում է ողջ պատկերը»։

News.am