Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i150214-Արշակ_Կարապետյանն_ընդունել_է_Արցախում_ՌԴ_խաղաղապահ_ուժերի_նորանշանակ_հրամանատարին
ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2021 09:24 Asia/Tehran
  • Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Հանդիպման սկզբում, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արշակ Կարապետյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:

Նախարարը ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին և  կարևորել  Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է  գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Armenpress.am