Ռուստամ Մուրադովը Հասանովին է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին
Սեպտեմբեր 11, 2021 07:03 Asia/Tehran
Ռուստամ Մուրադովը Հասանովին է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ով ավարտել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի առաքելությունը, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՊՆ-ն:
Ռուստամովը Հասանովին է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ:
news.am
Պիտակ