Լուկաշենկո․ «Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար»
https://parstoday.ir/hy/news/armenia-i152054-Լուկաշենկո_Բելառուսը_բաց_է_բոլոր_ոլորտներում_Հայաստանի_հետ_հարաբերությունների_զարգացման_համար
Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով ՀՀ նոր դեսպան Ռազմիկ Խումարյանին, հայտարարել է, որ Բելառուսը բաց է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում սերտ հարաբերությունների զարգացման առաջարկների համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 19:19 Asia/Tehran
  • Լուկաշենկո․ «Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար»

Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով ՀՀ նոր դեսպան Ռազմիկ Խումարյանին, հայտարարել է, որ Բելառուսը բաց է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում սերտ հարաբերությունների զարգացման առաջարկների համար։

Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ երկու երկրները ՀԱՊԿ դաշնակիցներ և ԵԱՏՄ գործընկերներ են և կապված են ավանդական բարեկամական հարաբերություններով, ընդհանուր պատմությամբ և սերտ միջանձնային շփումներով:

«Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակներում, շատ դեպքերում խոսում են միասնական դիրքերից», - նշել է Բելառուսի առաջնորդը՝ հավելելով, որ երկկողմ համագործակցության զգալի ներուժը դեռ լիովին իրացված չէ:

Ի դեպ, Ռազմիկ Խումարյանն այս ամիս նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան: Նախկինում նա աշխատել է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որի կենտրոնակայանը գտնվում է Մինսկում:

araratnews.am