Փաշինյան–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում. Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i152218-Փաշինյան_Ալիև_հանդիպումը_կարող_է_տեղի_ունենալ_հնարավոր_մոտ_ապագայում._Գրիգորյան
Արմեն Գրիգորյանի խոսքով` կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է դա։
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 07:59 Asia/Tehran
  • Փաշինյան–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում. Գրիգորյան

Արմեն Գրիգորյանի խոսքով` կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է դա։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։

«Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել հարցեր։ Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով` կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է դա։ Գրիգորյանը նշել է` անհրաժեշտություն կա, որ լուծում ստանան կոնֆլիկտի բոլոր բաղադրիչները։
Երկխոսությունը նպաստում է փոխըմբռնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ դեմ չէ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։