Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i152812-Նիկոլ_Փաշինյանն_ու_Վլադիմիր_Պուտինը_կհանդիպեն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 10, 2021 14:39 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ նույն օրը Հայաստանի գործադիրի ղեկավարը Կրեմլում հանդիպում կունենա Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12-ին Կրեմլում կհանդիպի VIII գումարման Պետդումայի պատգամավորների հետ:

«Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են առաջնային երկրի համար։ Նույն օրը տեղի կունենա Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - տեղեկացնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։

Նշենք, որ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը վերջին անգամ հանդիպել էին ապրիլին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։