Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i152824-Իրակլի_Ղարիբաշվիլին_արդյունավետ_է_համարել_Նիկոլ_Փաշինյանի_հետ_բանակցությունները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Վրաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2021 15:30 Asia/Tehran
  • Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ  բանակցությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Վրաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստան կատարած իմ այցի շրջանակում արդյունավետ բանակցություններ են կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել են երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը և ակտիվ միջնորդությունը շարունակելու Վրաստանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար»,- նշել է Ղարիբաշվիլին:

armenpress.am