Հայաստան. Սահմանները փոխելու վերաբերյալ Բաքվի հետ բանակցություններ չեն ընթանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i153064-Հայաստան._Սահմանները_փոխելու_վերաբերյալ_Բաքվի_հետ_բանակցություններ_չեն_ընթանում
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հերքել է Բաքվի և Երևանի միջեւ Իրանի սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2021 14:09 Asia/Tehran
  • Հայաստան. Սահմանները փոխելու վերաբերյալ Բաքվի հետ բանակցություններ չեն ընթանում

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հերքել է Բաքվի և Երևանի միջեւ Իրանի սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ համաձայնությունը:

«Թասնիմ» լրատվական գործակալութեան հաղորդման համաձայն, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քառտուղար Արմեն Գրիգորյանը, «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ անվտանգության, տնտեսական, քաղաքական եւ մշակութային հարաբերություններ հաստատելու Երևանի ջանքերին, ասել է. «Երևանը ոչինչ չի ասել միջանցքի մասին»:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է.«Հայաստանը պատրաստ է երկրում գոյություն ունեցող ճանապարհները բացել Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միջև փոխադրումների համար, սակայն այդ բոլոր ճանապարհները գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարման վերահսկողության տակ»:

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև հակամարտությունը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում և ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, մեծ թվով զոհերով և վիրավորներով:

Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը շարունակում են միմյանց մեղադրել խաղաղության պայմանագիրը խախտելու մեջ: