ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Հոկտեմբեր 18, 2021 17:53 Asia/Tehran
Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները, ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։
Հոկտեմբերի 18-23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։
Armenpress.am
Պիտակ