Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ
https://parstoday.ir/hy/news/armenia-i154024-Հայաստանում_հաջորդ_տարի_նախատեսվում_է_վերականգնել_և_նորոգել_500_կմ_ճանապարհ
Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022 թվականին նախատեսվում է ծախսել 32 տոկոսով ավել գումար, քան 2021 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2021 12:48 Asia/Tehran
  • Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ

Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022 թվականին նախատեսվում է ծախսել 32 տոկոսով ավել գումար, քան 2021 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մենք 2022-ին ծախսելու ենք 32 տոկոսով ավել, քան 2021-ին՝ այս ուղղությամբ կատարվելիք ծախսերը հասցնելով ավելի քան 278 մլրդ դրամի: Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը»,-ասաց Փաշինյանը:

35 տոկոսով աճելու են խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը՝ հասնելով 11.5 մլրդ դրամի: Մեկնարկելու են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի արդեն սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները:

yerevan-times.com