Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
https://parstoday.ir/hy/news/armenia-i154054-Սուրեն_Պապիկյանն_այցելել_է_Զանգեզուրի_պղնձամոլիբդենային_կոմբինատ
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սուրեն Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2021 16:32 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սուրեն Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել  հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը:

armenpress.am