Նիկոլ Փաշինյանը երկու ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց հանդիպման
https://parstoday.ir/hy/news/armenia-i154242-Նիկոլ_Փաշինյանը_երկու_ընդդիմադիր_խմբակցություններին_հրավիրեց_հանդիպման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին Արցախի հիմնահարցը քննարկելու համար հրավիրեց հանդիպման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 14:40 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը երկու ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին Արցախի հիմնահարցը քննարկելու համար հրավիրեց հանդիպման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Նա նկատեց՝ ընդդիմությունը հարցեր է տալիս՝ իմանալով, որ դռնբաց ռեժիմով այդ հարցերին պատասխանելը դժվար է:

Անդրադառնալով նստել-խոսելու՝ ընդդիմության կողմից հնչեցված խոսքերին՝ Փաշինյանը նրանց հրավիրեց խոսելու: «Ո՞վ է երբևէ խոսելուց հրաժարվել: Ո՞ւմ եք հրավիրել: Մեծ հաճույքով, նստենք, խոսենք: Ես ընդունում եմ առաջարկը և երկու ընդդիմադիր խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ հանդիպման»,-ասաց Փաշինյանը:

armenpress.am