Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i154248-Հայաստանի_Հանրապետության_սահմանը_չի_փոխվել._Նիկոլ_Փաշինյան
Վարչապետի խոսքով` հիմա սահմանազատման և սահմանագծման կարիք ունենք, սակայն ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 14:58 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի խոսքով` հիմա սահմանազատման և սահմանագծման կարիք ունենք, սակայն ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։

Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե ո՞ր սահմանն է Հայաստանն օգտագործում այս պահին ՀՀ սահմանը ֆիքսելու համար, այսինքն` ո՞րն է համարվում ՀՀ սահմանը։

«Հայաստանի սահմանն այն է, ինչ ելնում է 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում և ուր նկարագրված է` որտեղ է ավարտվում ՀՀ սահմանը, որտեղից սկսում Ադրբեջանը։ Սա չի նշանակում, որ 100 տոկոսանոց ճշգրիտ է այն, քանի որ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն խախտել է մեր սահմանը, իսկ մնացած հատվածում ունենք որոշակի ստատուս–քվո»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հիմա սահմանազատման և սահմանագծման կարիք ունենք, սակայն ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։ Փաշինյանը հավելեց, որ ԶՈւ–ն էլ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ։

Նշենք, որ վրջին օրերին ակտիվացել են տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանրությունից գաղտնի սահմանազատում ու սահմանանշում է իրականացվում։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ էր լրագրողներին հայտնել, որ տպավորությունն այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիան, սխալ է։

armeniasputnik.am