Պարեկային ծառայության ներդրման գործընթացը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է փուլային տարբերակով ավարտին հասցնել մինչև 2024 թվականի վերջը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2022 թվականի ապրիլ ամսին: Տեղեկացնեմ, որ արդեն իսկ նախապատրաստվել է նշված ստորաբաժանումների նախնական կառուցվածքները և ֆինանսական գնահատականները, ընթացքի մեջ է անհրաժեշտ տրանսպորտային, նյութատեխնիկական, սպառազինային և այլ միջոցների ձեռքբերման ու ենթակառուցվածքների ձևավորման գործընթացը»,- ասաց Ֆիդանյանը:
Ֆիդանյանը հավելեց, որ մնացած 8 մարզերում իրականացվում են պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ կարիքների, ուժերի և միջոցների ուսումնասիրություններ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio