Պարեկային ծառայության ներդրման գործընթացը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i154614-Պարեկային_ծառայության_ներդրման_գործընթացը_կավարտվի_մինչև_2024_թվականի_վերջ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է փուլային տարբերակով ավարտին հասցնել մինչև 2024 թվականի վերջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 09:07 Asia/Tehran
  • Պարեկային ծառայության ներդրման գործընթացը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է փուլային տարբերակով ավարտին հասցնել մինչև 2024 թվականի վերջը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2022 թվականի ապրիլ ամսին: Տեղեկացնեմ, որ արդեն իսկ նախապատրաստվել է նշված ստորաբաժանումների նախնական կառուցվածքները և ֆինանսական գնահատականները, ընթացքի մեջ է անհրաժեշտ տրանսպորտային, նյութատեխնիկական, սպառազինային և այլ միջոցների ձեռքբերման ու ենթակառուցվածքների ձևավորման գործընթացը»,- ասաց Ֆիդանյանը:

Ֆիդանյանը հավելեց, որ մնացած 8 մարզերում իրականացվում են պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ կարիքների, ուժերի և միջոցների ուսումնասիրություններ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio