Ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհին ապահովում է անվտանգությունը և ուղեկցումներ է իրականացնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i154660-Ոստիկանությունը_Գորիս_Կապան_ճանապարհին_ապահովում_է_անվտանգությունը_և_ուղեկցումներ_է_իրականացնում
ՀՀ ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում նախ ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, ապա ուղեկցումներ է իրականացնում: Հատկապես վերջին շրջանում եղանակային պայմանների հետ կապված՝ այդ ուղեկցումների թիվն աճում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 17:05 Asia/Tehran
  • Ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհին ապահովում է անվտանգությունը և  ուղեկցումներ է իրականացնում

ՀՀ ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում նախ ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, ապա ուղեկցումներ է իրականացնում: Հատկապես վերջին շրջանում եղանակային պայմանների հետ կապված՝ այդ ուղեկցումների թիվն աճում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Առհասարակ ունենք խնդիր՝ կապված ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ: Այդուհանդերձ, կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով ուղեկցումներ կազմակերպել և մինչ օրս որեւէ խնդիր չենք ունեցել: Ուղեկցումներ են իրականացվում նաև Տաթևի ուղղությամբ: Գիտեք, որ այդտեղ տեղի են ունեցել բեռնատարների որոշակի կուտակումներ, բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում»,-հավելեց Ֆիդանյանը:

armenpress.am