ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն այցելել են Հայաստանի ատոմակայան
https://parstoday.ir/hy/news/armenia-i154692-ՄԱԳԱՏԷ_ի_փորձագետներն_այցելել_են_Հայաստանի_ատոմակայան
Ատոմային էներգիայի գործակալության փորձագետներն այցելել են Հայաստանի Մեծամորի ատոմակայան՝ վերահսկելու սարքավորումների փոխարինման և էլեկտրական նախագծման աշխատանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 07:47 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն այցելել են Հայաստանի ատոմակայան

Ատոմային էներգիայի գործակալության փորձագետներն այցելել են Հայաստանի Մեծամորի ատոմակայան՝ վերահսկելու սարքավորումների փոխարինման և էլեկտրական նախագծման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ռադիոյի կայքը, այցն իրականացվել է ատոմային էներգիայի փորձագետների կողմից ատոմակայանի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ և նրա անվտանգության բարձրացման նպատակով։

Ավելի վաղ «Ռոատոմը» ներկայացրել էր Հայաստանի ատոմակայանի վերանորոգման և արդիականացման հնգամյա ծրագիրը։

Հայաստանի տարածքային հարցերի և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի խոսքով, Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ համագործակցությամբ նոր ատոմակայան կառուցել։

Հայաստանի Մեծամորի ատոմակայանն աշխարհի առաջին սերնդի հինգ ատոմակայաններից է, որի կառուցումը սկսվել է 1973 թվականին, իսկ առաջին փուլը շահագործման է հանձնվել երեք տարի անց։