ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն այցելել են Հայաստանի ատոմակայան
Ատոմային էներգիայի գործակալության փորձագետներն այցելել են Հայաստանի Մեծամորի ատոմակայան՝ վերահսկելու սարքավորումների փոխարինման և էլեկտրական նախագծման աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ռադիոյի կայքը, այցն իրականացվել է ատոմային էներգիայի փորձագետների կողմից ատոմակայանի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ և նրա անվտանգության բարձրացման նպատակով։
Ավելի վաղ «Ռոատոմը» ներկայացրել էր Հայաստանի ատոմակայանի վերանորոգման և արդիականացման հնգամյա ծրագիրը։
Հայաստանի տարածքային հարցերի և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի խոսքով, Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ համագործակցությամբ նոր ատոմակայան կառուցել։
Հայաստանի Մեծամորի ատոմակայանն աշխարհի առաջին սերնդի հինգ ատոմակայաններից է, որի կառուցումը սկսվել է 1973 թվականին, իսկ առաջին փուլը շահագործման է հանձնվել երեք տարի անց։