Միշուստին. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Երևանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i154732-Միշուստին._Եվրասիական_միջկառավարական_խորհրդի_հաջորդ_նիստը_տեղի_կունենա_նոյեմբերի_կեսերին_Երևանում
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի կեսերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 14:07 Asia/Tehran
  • Միշուստին. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի կեսերին։

Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանի իր պաշտոնակից Ասկար Մամինի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը եւ Ղազախստանը հաջողությամբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միությանը, մենք այսօր կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստական ​​աշխատանքները, որը կկայանա նոյեմբերի կեսերին Ղազախստանի նախագահությամբ Երեւանում»,- ասել է Միշուստինը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել օգոստոսին Ղրղզստանում։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը։ Դրա օրակարգն այսօր հաստատվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

news.am