Ատոմակայանում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք
https://parstoday.ir/hy/news/armenia-i154734-Ատոմակայանում_անցկացվել_է_հրդեհաշիջման_կազմակերպումը_թեմայով_վարժանք
Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 14:16 Asia/Tehran
  • Ատոմակայանում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք

Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մանրամասնելով, որ տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում են յուղեր, շատ են մալուխային հորանները: Հետևաբար, որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարերի համար:

ՈՒսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով . սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել է հրդեհի մարման աշխատանքները: Նպատակն էր՝ ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև՝ գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:

Վարժանքին ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Այն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ:

armenpress.am