Մեղրիի անցակետը կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածք է. ՊԵԿ–ն արդիականացնում է այն
https://parstoday.ir/hy/news/armenia-i154760-Մեղրիի_անցակետը_կարևորագույն_ռազմավարական_ենթակառուցվածք_է._ՊԵԿ_ն_արդիականացնում_է_այն
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2024թ–ին։ Բայց կորոնավիրուսի պատճառով շինարարական աշխատանքները որոշակիորեն ուշացել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 15:19 Asia/Tehran
  • Մեղրիի անցակետը կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածք է. ՊԵԿ–ն արդիականացնում է այն

Ծրագրի ավարտը նախատեսվում է 2024թ–ին։ Բայց կորոնավիրուսի պատճառով շինարարական աշխատանքները որոշակիորեն ուշացել են։

Պետական եկամուտների կոմիտեն առաջնահերթ վերակառուցում է Մեղրիի սահմանային անցակետը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Բնականաբար, Մեղրիի սահմանային անցակետը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, և նախատեսվում է ամբողջության մաքսային պրոցեսների վերանայված տարբերակին համապատասխանող կառուցվածք։ Այսինքն` ավելի մեծ տարածք` ավելի հարմարավետ մաքսային հսկողության համար, ավելի լավ կահավորված` ավելի հարմարավետ տնտեսվարողների համար»,– ասաց ՊԵԿ նախագահը։

2022թ–ի բյուջեով ՊԵԿ շենքերի կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 մլրդ 981 մլն դրամ, ևս 779 մլն դրամ նախատեսված է 2021թ–ի համար։

Բադասյանը հայտնեց, որ ծրագրի ավարտը նախատեսվում է 2024թ–ին։ Բայց կորոնավիրուսի պատճառով շինարարական աշխատանքները որոշակիորեն ուշացել են։

Նշենք, որ տվյալ գումարը ՀՀ–ին է հատկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` որպես դրամաշնորհ։

armeniasputnik.am