Նախարար. Հայաստանում բենզինի մանրածախ գինը կարող է նվազել 12-13 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/armenia-i154764-Նախարար._Հայաստանում_բենզինի_մանրածախ_գինը_կարող_է_նվազել_12_13_տոկոսով
Հայաստանում բենզինի մանրածախ գինը կարող է նվազել 12-13 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 15:41 Asia/Tehran
  • Նախարար. Հայաստանում բենզինի մանրածախ գինը կարող է նվազել 12-13 տոկոսով

Հայաստանում բենզինի մանրածախ գինը կարող է նվազել 12-13 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, արդեն կան ընկերություններ, որոնք շուտով կմտնեն բենզինի հայկական մանրածախ շուկա։

«Հաջորդ տարի Հայաստանում մենք կտեսնենք նոր որակի բենզալցակայաններ։ Դա կլինի ամերիկյան բրենդ, որը մեզ թույլ կտա փոխել ստեղծված իրավիճակը»,- պարզաբանեց Քերոբյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում այսօր գործող բենզալցակայանները գործում են հին մեխանիզմներով ու մեթոդներով։

«Իսկ նոր խոսքն այս ոլորտում ինքնասպասարկմամբ լցակայաններն են, որոնք թույլ կտան նվազեցնել բենզինի գները։ Ակնկալում ենք, որ հաջորդ տարի բենզինի մանրածախ գինը մեծածախից կտարբերվի ոչ թե 15-20%-ով, այլ 2-3%-ով։ Արդյունքում, այլ հավասար պայմաններում կունենանք բենզինի գնի 12-13 տոկոս նվազում»,- ասաց նախարարը։

news.am