Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i154788-Վարչապետ_Նիկոլ_Փաշինյանը_հանդիպում_է_ունեցել_Արցախի_նախագահ_Արայիկ_Հարությունյանի_հետ
Հայաստանը կարեւոր է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 07:10 Asia/Tehran

Հայաստանը կարեւոր է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի:

Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

 «Մենք կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաեւ համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը», - ասել է Փաշինյանը:
 
Արայիկ Հարությունյանն իր հերթին ասել է, որ «քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել, եւ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն մենք շարունակում ենք պահպանել, եւ Ղարաբաղյան խնդրի լուծման հիմքում դրված է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»: