Այս պահին նման տեղեկություն չունեմ. Հարությունյանը` եռակողմ հանդիպման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i154812-Այս_պահին_նման_տեղեկություն_չունեմ._Հարությունյանը_եռակողմ_հանդիպման_մասին
Լրագրողներն Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են լուրերը, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է սպասվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 09:14 Asia/Tehran
  • Այս պահին նման տեղեկություն չունեմ. Հարությունյանը` եռակողմ հանդիպման մասին

Լրագրողներն Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են լուրերը, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է սպասվում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկություն չունի` նոյեմբերի 9-ին սպասվո՞ւմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, թե ոչ։

Հարությունյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` նշեքով, որ այս պահին նման տեղեկություն չունի։

Մոսկվայում կայացել է Գրիգորյանի, Օվերչուկի և Մուստաֆաևի եռակողմ հանդիպումը

«Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր և այլն։ Այնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին որևէ բան չկա»,–ասաց Հարությունյանը։

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին նշել էր, որ այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

armeniasputnik.am