Մատենադարանը կվերականգնի Ղաջարական դարաշրջանի տասը ձեռագրակազմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i154850-Մատենադարանը_կվերականգնի_Ղաջարական_դարաշրջանի_տասը_ձեռագրակազմ
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մատենադարանը կանցկացնի «Իրանի մշակույթի օրեր»: Միջոցառումը մեկնարկեց նոյեմբերի 3-ին «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրով, որն իրագործվում է Իրանի Իսլամական Հանրապետության  դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում և ԱՄՆ-ից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 12:44 Asia/Tehran
  • Մատենադարանը կվերականգնի Ղաջարական դարաշրջանի տասը ձեռագրակազմ

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մատենադարանը կանցկացնի «Իրանի մշակույթի օրեր»: Միջոցառումը մեկնարկեց նոյեմբերի 3-ին «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրով, որն իրագործվում է Իրանի Իսլամական Հանրապետության  դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում և ԱՄՆ-ից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը, որն առանձնահատուկ տեխնիկայով կվերականգնի Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագիր:

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց՝ Իրանն ու իրանցիները ոչ միայն Հայաստանի մոտ հարևաններն են, այլև՝ բարեկամները: «Անցած 30 տարում մեր երկիրը դժվարությունների միջով է անցել. տեսել ենք պատերազմ, հեղափոխություններ, երկրաշարժ, շրջափակում և այլն, և միշտ կարևոր է եղել զգալ, որ կողքիդ վստահելի  հարևան և բարեկամ կա»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ իրանագիտությունը Հայաստանում առաջատար ճյուղ է եղել դեռ 19-րդ դարից, և Մատենադարանում այն ամուր հիմքեր է ունեցել տասնամյակներ շարունակ:

lragir.am